Ապամոնտաժվեց Հանրապետության հրապարակին կից՝ Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարը

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տնտեսվարողի հետ տարված բանակցությունների արդյունքում այսօր ապամոնտաժվեց Հանրապետության հրապարակին կից՝ Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարը: Այս մասին հայտնում են վարչական շրջանի մամուլի ծառայությունից։

Նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել միջոցներ ձեռնարկելու` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը (մայթը) ազատելու համար, ինչի արդյունքում տնտեսվարողի հետ իրականացված համագործակցությունը ունեցավ իր դրական արդյունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել