Մարզպետարանում աշխատանք կա․ աշխատավարձը՝ 212 հազար դրամ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝99-1.2-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 99-1.2-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 99-1.2-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 9-ից մինչև 2020 թվականի մարտի 18-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից -12:30-ը և 14:30-ից- 17:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում / ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 հասցեում/:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի վարչական շենքում / ք. Եղեգնաձոր, Շահումյան 5 հասցեում/:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր իննը ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Գլուխ 5 հոդված 26
Գլուխ 7 հոդվածներ 31,32
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120733

• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
Գլուխ 2 հոդվածներ 8,10
Գլուխ 3 հոդվածներ 14,15
Գլուխ 4 հոդվածներ 20,28
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1 հոդված 5
Գլուխ 2 հոդվածներ 7,9, 12,
Գլուխ 4 հոդված 19
Գլուխ 6 հոդված 23
Հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842
• «Քաղաքացիական ծառայության մասին»ՀՀ օրենք
Գլուխ 1 հոդված 4
Գլուխ 2 հոդվածներ 5,6
Գլուխ 3 հոդվածներ 8,16,17
Գլուխ 4 հոդված 19
Գլուխ 5 հոդվածներ 20,21,24
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

• ՀՀ Հողային օրենսգիրք
Գլուխ 2, հոդված 8
Գլուխ 4, հոդված 10
Գլուխ 6, հոդված 15
Գլուխ 8, հոդված 24
Գլուխ 10, հոդված 32
Գլուխ 14 հոդված 57
Գլուխ 15 հոդվածներ 63,74
Հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=66363

• «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1, հոդված 3
Գլուխ 3, հոդվածներ 6,9
Գլուխ 4, հոդվածներ 10, 10.1
Գլուխ 8 հոդվածներ 20, 22.1, 23, 24, 25, 26
Հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=69797

• «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1, հոդվածներ 2,3
Գլուխ 3 հոդվածներ 13,14
Գլուխ 4 հոդված 19
Հղումը՝https://www.arlis.am/documentview.aspx?docid=29748

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ 1.Տեքստային խմբագրիչներ, § 1.1, 1.5, 2., Համակարգչային հմտություններ § 2.3 , 3., Ինֆորմացիայի քանակի չափում § 3.3, 6., Էլեկտրոնային աղյուսակներ §6.6, 6.3, Ինֆորմատիկա 8-րդ դասարան 1. Էլեկտրոնային աղյուսակներ § 1.2, 1.3, 2., Համակրգչային հեռահաղորդակցուղիներ § 2., 3., Գրաֆիկական խմբագրիչներ § 3.1, 8., տվյալների հենքեր § 8.3:
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• <<Հայոց լեզու և հայ գրականություն >> 2018 թվական, Շտեմարան N 1, բաժին 1, 2, հղումը՝ https://lib.armedu.am/resource/23920
• <<Գրավոր խոսք >>, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-129 հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
• «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր,Շահումյան 5), հեռախոսահամար՝ 0281-2-55-95, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]
Թեսթի ձևանմուշը կցվում է

Հայտարարված է` 09.03.2020

Վերջին ժամկետը` 18.03.2020

Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ անձնակազմի կառավարման բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.95
էլ. փոստ` [email protected]

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել