Անակնկալ ստուգումներ զորամասերում․ ռազմական ոստիկանությունը նախազգուշացնում է

Փետրվարի 29-ից ռազմական ոստիկանության աշխատակիցներն անակնկալ ստուգումներ են իրականացնում զորամասերում՝ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների (սմարթֆոնների) հայտնաբերման ուղղությամբ: Մինչ այս պահը հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Ստուգայցերին զուգահեռ՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, միջանձնային հարաբերություններում զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանաբնույթ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Հիշեցում. զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել