Արսեն Թորոսյանի կոչ-հորդորը՝ կորոնավիրուսի վերաբերյալ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում.

 Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:

 Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:

 Գործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:

 Խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց` նշված երկներից ժամանած անձանց մասնակցությամբ:

‼️ Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով:

Նաև հորդորում ենք.

Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,

Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի»:

Հավելենք, որ Արտաքին գործերի նախարարությունն էլ կոչով դիմել է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ հորդորելով անհապաղ դադարեցնել ուղևորություններն ու հետ վերադառնալ Հայաստան։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել