Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը։
Հիշեցնենք, որ Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր մեկնել արտերկիր, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել, և անձնական երշխավարություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ: Մարտի 3-ին հետախուզում էր հայտարարվել։
Նշենք, որ Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: ՀՔԾ-ն նրան թույլատրել էր բուժման նպատակով արտերկիր մեկնել 2019 թվականի հունվար ամսին:-ին