Կադրային փոփոխություններ՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով

Իրավաբան․net-ը հայտնում է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով՝ Դավիթ Վեքլիյանը ազատվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից և նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։

Արսեն Արսենյանը ազատվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից և նշանակվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում։

Մեկ այլ հրամանով՝ Արման Ապրեսյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնում։ Նշենք, որ նույն պաշտոնից ավելի վաղ ազատվել է Կարեն Հարությունյանը և նշանակվել զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել