Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ևս երեք նոր մարդ՝ Մոսկվայի, Բելգորոդի և Կալինինգրադի շրջաններում, հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով գործադիր շտաբին:
Բոլոր վարակվածները վերջին շրջանում եղել են Իտալիայում: Վերջին 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսով պաշտոնապես գրանցված դեպքերի թիվը 14-ից հասել է 17-ի: