Այգու տարածքում նոր կառույցներ չեն ավելանալու․ Գայանե Մելքոմ Մելքոմյան

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հայտնում է, որ ահազանգեր է ստանում Մաշտոցի պուրակում ընթացող շինարարության մասին:

«Ուզում եմ տեղեկացնել և վստահեցնել, որ այգու տարածքում նոր կառույցներ չեն ավելանալու, վերակառուցվում է վաղուց գոյություն ունեցող սրճարանը` նույն չափերով: Նկարներում սրճարանի նոր տեսքի էսքիզն է և կառույցի սահմանները:

Մտահոգություն կա նաև շինարարության ընթացքում տարածքի ծառերի վնասման վերաբերյալ: Վաղը բնապահպանության վարչության մասնագետը կայցելի և տեղում կզննի ծառերի վիճակը, անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն և կառուցապատողին ցուցումներ կտրվեն:

ՀԳ Շարունակում եմ կտրականապես դեմ լինել քաղաքային այգիների կառուցապատմանը և հույս փայփայում, որ մի օր համայնքը կունենա բավարար կարողություն և ֆինանսական միջոցներ կորսված հանրային տարածքներն ամբողջությամբ վերադարձնելու համար»:

Нет описания фото.На изображении может находиться: на улице

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել