«Ինձնից ի՞նչ եք ուզում»․ Փաշինյանը պատասխանեց Էդմոն Մարուքյանին՝ նախարարներին տրվող «ծրարով աշխատավարձի» վերաբերյալ հարցին

2019 թվականի մարտի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր ՀՀ-ում կա ստվերային աշխատավարձի տրամաբանություն:

«Եթե կառավարությունում եղել է, պետք է պատկերացնել, որ այլ մարմիններում էլ կա: Կա ֆորմալ գրանցված աշխատավարձ և ծրարով տրվող աշխատավարձ: Հույս ունենք, որ կխթանենք աշխատավարձերը հարկային դաշտ բերելը, դրա համար բարձր աշխատավարձերի եկամտահարկն իջեցնում ենք, քանի որ բարձր աշխատավարձերի մեծ մասը եկել, այդ 23 տոկոսի շեմի պռնկին կանգնել է և ոչ մի տեղաշարժ ցույց չի տալիս, սա տեղեկություն է, որ մեզ որոշակի մտածելու տեղիք է տալիս: Այս պրոցեսն էլ պետք է դինամիկ լինի, պետք է հասկանանք՝ ինչն ինչ արդյունքի է բերում և ինչ արձագանքի է արժանանում»,- ասել էր նա։

ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը այսօր հիշեց վարչապետի խոսքը և հետաքրքրվեց, թե որ փուլում է ստվերային աշխատավարձի դեմ պայքարը։

Փաշինյանը արձագանքել է Թանդիլյանի հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել