Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որում ասվում է. «Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել միջադեպ: Քաղաքացին փորձ է արել ինքնահրկիզվելու: Նրա հետ եղել են երեք երեխաներ: Ոստիկանության միջամտության շնորհիվ փորձը կանխվել է և նրանց հեռացրել են տարածքից:
ՀՀ ոստիկանությունից փորձել եմ պարզել քաղաքացու և երեխաների վիճակի մասին: Տեղեկացնեմ, որ քաղաքացուն տեղափոխել են բուժհաստատություն, իսկ երեխաներին վերցրել է նրանց մայրը»:
Լուսանկարը՝ News.am-ի: