Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 90,000-ից ավելի է

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 90,800 է: Այս մասին հայնում է SCMP-ն։

Հիվանդության դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է Չինաստանում, որին հաջորդում են Հարավային Կորեան (4335), Իտալիան (2036) և Իրանը (1501): Չինաստանի սահմաններից դուրս վիրուսից մահացել է 128 մարդ: Աշխարհում, ընդհանուր առմամաբ, մահացել է 3116 մարդ։

Մարտի 3-ի դրությամբ մայրցամաքային Չինաստանի տարածքում գրանցվել է վարակի 125 նոր դեպք, հայտնում է երկրի Առողջապահության ազգային հանձնաժողովը: Այդպիսով, 2019-ի դեկտեմբերից գրանցված վարակման դեպքերի քանակը 80,151 է: Իշխանությունները 31 մահացու դեպք են գրանցել, բոլորը Հուբեյ նահանգում. մահացածների ընդհանուր քանակը 2,943 է: Ապաքինվել է 47,204 մարդ:

Բժշկական հսկողության տակ է ավելի քան 40,600 մարդ, որոնք սերտ շփման մեջ են եղել հիվանդների հետ: Չինաստանիից դուրս հիվանդության հաստատված 151 նոր դեպք կա՝ 100-ը Հոնկոնգում (2 մարդ մահացել է), 41-ը՝ Թայվանում (1 մահ) և 10-ը՝ Մակաոյում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել