Արայիկ Հարությունյանը՝ մարտի 2-ից 8-ը ուսուցիչների և դասախոսների արձակուրդի մասին

Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, կայացվել է որոշում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը:

«Նշված ժամանակահատվածում չեն գործի նաև բարձրագույն, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները: Սույն որոշումը վերաբերում է նաև ուսումնական հաստատությունների ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ»,-նշել է կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել