Փետրվարի 29-ին, ժամը 19:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դիտահորում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայի կողային հատվածը մասամբ ջերմահարվել է, իսկ դիտահորում գտնվող ջրաչափի ապակին՝ կոտրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: