Ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանն ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին Իրավաբան․net-ին  հայտեց Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը։ ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ,

«Պաշտպանական կողմը գրավի չափ չէր առաջարկել՝ թողնելով դատարանի հայեցողությանը, իսկ դատարանը գրավի ողջամիտ չափ է սահմանել 6 մլն ՀՀ դրամը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Լիանա Կարապետյանին առաջադրված մեղադրանքը խստացվել է։ Մինչև վերջերս նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը։ Կարապետյանն այժմ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որն անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ։ Ինչ վերաբերում է առաջադրված մյուս ՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքին, ապա այդ մասով փոփոխություն տեղի չի ունեցել։

Լուսանկարը՝ Ազատության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել