Aյսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ ԲԿ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. Աստղիկ ԲԿ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել»,-նշված է հաղորդագրության մեջ: