Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից 2020թ. փետրվարի 24-ին ստորագրվել է հրաման` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում 2020 թվականին ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին»:
Այս մասին տեղեկացնում են Ներքին անվտանգության վարչություն:
Մասնավորապես, 2020 թվականին ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են`
Ազատ Պատվականի Թադևոսյանը-«Հայ փորձագետների միավորում» ՀԿ,
Հերմինե Ռուբիկի Գալստյանը-«Ազգային համախմբում» երիտասարդական սոցիալ-մշակութային» ՀԿ,
Անժելա Հովհաննեսի Թասալյանը-«Գիտակցիր իրավունքդ» վեճերի լուծման այլընտրանքային և իրավապաշտպան» ՀԿ,
Գուրգեն Էդվարդի Պողոսյանը-«Արագածոտն» հայրենակցական միություն» ՀԿ.
Գոռ Գրիգորի Հարությունյանը-«Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» ՀԿ: