Բարձրագույն դատական խորհուրդը մասնակի բավարարեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի պահանջը: Նա ընդգրկվեց դատավորների ռեզերվում:
Ինչ վերաներում է Արայիկ Մելքումյանի պահանջին՝ պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու մասով, դա ԲԴԽ-ն մերժեց: Նրան կվճարվի մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-ի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը, որի համաձայն, դատավորի լիազորությունները դադարեցվել են:
Սակայն դրույթը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել են, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել։ Արայիկ Մելքումյանը դիմել է ԲԴԽ-ին՝ դատավորի իր լիազորությունները վերականգնելու պահանջով։