Ադրբեջանը հերքում է Վրաստանի հետ սահմանի փակման լուրը

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերքում է կորոնավիրուսի տարածման հետ կապված Վրաստանի հետ սահմանի փակվելու մասին տեղեկությունը:

Այս մասին գրում է Trend-ը:

Նշվում է, որ ներկայումս Վրաստանի հետ սահմանը հատելու սահմանափակում չկա:

«Դեռևս այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել: Եթե նման որոշում կայացվի հանրությունը կիրազեկվի»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էին, որ Վրաստանի կառավարության որոշմամբ Ադրբեջանի հետ սահմանը 2 շաբաթով փակվել է փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքից հետո: Վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել էր Իրանից Ադրբեջանի տարածքով։ Թբիլիսիում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է Ադրբեջանի 4 քաղաքացի: Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ հոսպիտալացված ադրբեջանցիներն Իրանից են վերադարձել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել