Տաքսիների վերաբերյալ օրինագիծ է մշակվել․ լուծվելու է նաև online տաքսի ծառայությունների հարցը․ փոխնախարար

Ազգային ժողովում հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ տաքսի ծառայություններից մեկի ներկայացուցիչ Նաիրա Վարդանյանը հարց բարձրացրեց online տաքսի ծառայությունների վերաբերյալ։ Նա նշեց, որ կայանատեղիներ չունենալու պատճառով իրենց ծառայություններից մի շարք կազմակերպություններ են հրաժարվել։

«Հնարավոր է կոպիտ հնչի, բայց ով քնից զարթնում, մի online տաքսի է բացում։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք երկար տարիներ աշխատել են, տույժով են աշխատում, մեր կազմակերպությունը կանգնած է լուծարման եզրին՝ online տաքսիների պատճառով։ Ում ձեռեքը մի մեքենա է ընկնում, մտնում է online տաքսի ծառայություն՝ վարորդ աշխատելու համար ու իրենք հարկեր չեն վճարում։ Այդ հարցը ինչպե՞ս է կարգավորվելու»,-հարցրեց նա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանին։

Փոխնախարարը նշեց, որ տաքսիների վերաբերյալ օրինագիծ է մշակվել, որը շուտով ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։

«Քննարկելու ենք online հարթակում աշխատող տաքսիների կամ միջնորդների հարցը, ինչպես իրենք են ներկաացնում։ Այդ շրջանակներում քննարկվում է նաև 6-8 տեղանոց մեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնողների հարցը»,-նշեց Արմեն Սիմոնյանը։

Online տաքսի ծառայության ներկայացուցիչ Գնել Դանիելյանը նշեց, որ online տաքսի ծառայությունները փոխադրող չեն հանդիսանում և շատ դեպքերում ՀՀ-ում մրցակցային այնպիսի դաշտ ենք ստեղծում, որտեղ կարգավորվում է գների ինֆլյացիան է կարգավորվում։

«Գնային բարձրացումներ չեն լինում, նաև փոխադրողների համար ստեղծում ենք այնպիսի պայմաններ, որ կարողանան ավելի որակով և ճկուն կերպով կազմակերպեն իրենց ծառայությունները»,-նշեց նա։

Մանրամանսրեը՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել