Կառավարությունը փոփոխություն է կատարել Հայաստան-Իրան ցամաքային և օդային հաղորդակցության սահմանափակման որոշման մեջ

Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 24-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) ներթափանցումը կանխելու նպատակով Երկշաբաթյա ժամկետով սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը։

Թույլատրվում է միայն ցամաքային հաղորդակցության դեպքում՝

ա. Իրանից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստան։ Ընդ որում, թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը,

բ. Իրանի քաղաքացիների վերադարձը Հայաստանից Իրանի,

գ. Իրանից ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան,

դ. Իրանից պաշտոնական այցով Հայաստան ժամանող Իրանի քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը,

ե. Իրանում և Հայաստանում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը.

Օդային հաղորդակցության դեպքում՝ վերոնշյալով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը):

Փետրվարի 26-ին, կառավարությունը մեկ այլ որոշում ընդունեց, որով թույլ տրվեց․

  • Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ոչ միայն մուտքը, այլև՝ ելքը:
  • ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց՝ Իրանից Հայաստան մուտքը։

Որոշումը ստորագրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել