«Խուճապը Վրաստանի մեջ է»․ քաղաքացիները դատարկում են սուպերմարկետը․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից հետո սոցցանցերի վրացական խմբերում օգտատերերը սկսեցին խուճապի մատնված գրառումներ կատարել: Ոմանք կոչ են անում դեղատներից շտապ դիմակներ գնել, քանի դեռ չեն վերջացել, ոմանք՝ աղոթքի տողեր են հրապարակում՝ կոչ անելով «միասին աղոթել Վրաստանում կորոնավիրուսի տարածման դեմ», ոմանք էլ միանգամից սկսել են գործել՝ Թբիլիսիի սուպերմարկետներից գնելով սնունդ ու կենցաղային պարագաներ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Այս լուսանկարները տարածվել են «ֆեյսբուք» սոցիալական ցանցի վրացական խմբերում. դիմակներով քաղաքացիները դեղատներից, սուպերմարկետներից գնում են անհրաժեշտ պարագաները: Սուպերմարկետները «դատարկված» են: Որոշ օգտատերեր կատակում են՝ «Նոր տարի է եկել»:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը:

Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, որը երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան:

Տիկարաձեն կոչ է արել չմատնվել խուճապի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել