Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին, շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ երեկվա նիստի ընթացքում ՀՀ երրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Արսեն Մարտիրոսյանին:
Ըստ պաշտպանի՝ դատախազը կողմնակալ վերաբերմունք ունի գործի նկատմամբ նա նշեց, որ մինչդատական վարույթի ընթացքում բավարար միջոցներ չեն ձեռնարկել Սերժ Սարգսյանի անմեղությունը ապացուցելու ուղղությամբ. «Նպատակը եղել է ամեն գնով Սերժ Սարգսյանին մեղադրյալի կարգավիճակ տալը»:
Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: