Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը

Դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի՝ դատախազ Արսեն Մարտիրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը:

Ըստ պաշտպանի՝ դատախազը կողմնակալ վերաբերմունք ունի գործի նկատմամբ նա նշեց, որ մինչդատական վարույթի ընթացքում բավարար միջոցներ չեն ձեռնարկել Սերժ Սարգսյանի անմեղությունը ապացուցելու ուղղությամբ. «Նպատակը եղել է ամեն գնով Սերժ Սարգսյանին մեղադրյալի կարգավիճակ տալը»,-նշել էր նա:

Հաջորդ նիստը կկայանա մարտի 26-ին։

Հիշեցնենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել