Նոր կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում զգացվում է բժշկական դիմակների պակաս կամ գների զգալի բարձրացում, թեպետ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բժշկական դիմակները զերծ չեն պահի վիրուսից, դրանք առավել օգտագործվում են բժիշկների կողմից՝ հիվանդների հետ շփելիս։
Առք ու վաճառքի օնլայն հարթակներից մեկում քաղաքացիները մեծաքանակ վ աճառնքների ու գնումների առաջարկներ են անում, կատակում՝ առաջարկելով «փոխանակում թարմ С կլասսի հետ»:
Առողջապահության նախարարությունը հորդորում է
Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
Խուսափե´լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե´լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե´լ բժշկի` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճանապարհորդության մասին: