Աշխատանք՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փնտրում է Երևան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պետ-դեղերի շրջանառության վերահսկողության տեսուչի։

Հիմնական գործառույթները.

1) կազմակերպում է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
2) կազմակերպում է դեղեր ներմուծող և արտահանող, դեղագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դեղերի և դեղագործական գործունեության բնագավառների օրենսդրական ակտերի կատարման նկատմամբ ստուգումների, վարչական վարույթների իրականացման աշխատանքները.
3) կազմակերպում է դեղեր ներմուծող և արտահանող, դեղագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման պայմանների և պահանջների, ինչպես նաև գովազդի մասին օրենսդրության կատարման նկատմամբ ստուգումների, վարչական վարույթների աշխատանքները.
4) կազմակերպում է դեղի ստեղծման կամ նախակլինիկական հետազոտության կամ կլինիկական փորձարկման կամ ստանդարտացման կամ արտադրության կամ պատրաստման կամ դեղաբուսական հումքի մշակման կամ որակի հսկողության կամ գրանցման կամ ներմուծման կամ արտահանման կամ փոխադրման, պահպանման կամ իրացման կամ բաշխման կամ կիրառման կամ արդյունավետության, անվտանգության և կողմնակի ազդեցությունների դիտարկման կամ տեղեկատվության տարածման կամ ոչնչացման իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
5) կազմակերպում է վերահսկողության շրջանակներում լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառման և փորձաքննության իրականացումը.
6) նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր առողջապահության բնագավառի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ.
7) կազմակերպում է առողջապահության բնագավառի Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը.
8) Կենտրոնի պետին ներկայացնում է առաջարկություն ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ.
9) պատրաստում է նյութեր տնտեսվարող սուբյեկտի գործունեությանն առնչվող իրավական ակտերի մասին սահմանված կարգով տնտեսվարող սուբյեկտների իրազեկումն ապահովելու համար.
10) կազմակերպում է իր լիազորությունների շրջանակում բացահայտված` օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումն այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.
11) Կենտրոնի պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
12) Կենտրոնի պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
13) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
14) Կենտրոնի պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
15) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
16) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
17) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
18) Կենտրոնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
19) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Կենտրոնի պետի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
20) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

  • առողջապահություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Լիցենզավորման մասին», «Գովազդի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • ԵՏՄ և ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և գործընթացներին, ԵՏՄ և ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող տեղեկատվության տիրապետում.
  • ռուսերենի (ազատ) կամ անգլերենի (ազատ) տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում:

Որոշակի ժամկետով թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված որոշակի ժամկետով թափուր պաշտոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը:

Աշխատավարձը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմում է 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների հետ հարցազրույց:

Տեղեկացվում է, որ.
վերը նշված պաշտոնը կարող է զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրերի պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է.
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

•դիմում` Տեսչական մարմնի ղեկավարի անունով (դիմումը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)․
•տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ (ների), վկայական (ների),
•աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) լուսապատճենները․
•արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը կամ համապատասխան տեղեկանք․
• սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի լուսապատճենը.
•անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը․
•համառոտ ինքնակենսագրական՝ CV․
• երկու լուսանկար 3×4 սմ չափսի,

Հայաստանի Հանրապետության քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին /հասցե՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 129, հեռ (010) 65-05-53/:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 28.02․2020թ., ժամը 15.00-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել