Մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայություններն այս շրջանում կհամարվի հարգելի

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հիվանդության համար տրվող հարգելի բացակաների սահմանափակումը վերանայելու առաջարկով, քանի որ բացակայությունների պատճառով երեխաները դուրս են մնում մանկապարտեզից։ Առաջարկը մերժվել է։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Աննա Ջավախյանից։

«Առաջարկը մերժվել է։ Այդուամենայնիվ, պատասխանի մեջ հստակ նշվում է, որ «նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներին հանձնարարվել է մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայություններն այս շրջանում համարել հարգելի՝ հաշվի առնելով սեզոնային հիվանդությունների հանգամանքը»։

Եվ անկախ ամեն ինչից, միշտ հիշեք, որ ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ է ամրագրված, որ յուրաքանչյուր երեխա ունի կրթության իրավունք։ Եթե որևէ երեխայի հարգելի բացակաների հետևանքով դուրս կթողնեն մանկապարտեզից, դիմեք համայնքի քաղաքապետարան, մարզերի դեպքում՝ նաև մարզպետարան, ԿԳՄՍ նախարարություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել