Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում անձրև:
