Մայիսին աշխատանքային օրը կտեղափոխվի․ իրազեկում

Մայիսի 28-ը, 29-ը, 30-ը, 31-ը կլինեն ոչ աշխատանքային։ Այս մասին Կառավարություն հունվարի 23-ի նիստին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Այդ նիստին որոշվում էր հունվարի 27-ը ոչ աշխատանքային դարձնելու մասին հարցը։

«Եվ մեկ այսպիսի օր ենք ունենալու, մայիսի 29-ին առաջարկվելու է տեղափոխել և ևս 4 ոչ աշխատանքային օրեր են լինելու այդ ժամանակ»,-նշեց Ավինյանը։

Հիշեցնենք, որ Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է, իսկ մայիսի 29-ը՝ ուրբաթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել