Բժշկական կենտրոն են ընդունվել երկու դեռահաս դանակահարված տղաներ․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Փետրվարի 18-ին, ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են ընդունվել երկու դեռահաս դանակահարված տղաներ: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

16-ամյա տղայի մոտ արձանագրվել է ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք: Վիճակը միջին ծանրության է, նկատվում է դրական դինամիկա և առողջության կայունացում: 17-ամյա տղայի մոտ էլ արձանագրվել է գոտկային շրջանի բազմակի և ձախ թիակային շրջանի կտրած-ծակած վերքեր: Վերջինիս մոտ ևս նկատվում է դրական դինամիկա և վիճակի կայունացում: Երկուսն էլ շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել