3 թափուր պաշտոն՝ Կադաստրի կոմիտեում․ աշխատավարձը՝ 256 հազար դրամ

Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ «Արտաշատ», «Տաշիր» և «Վանաձոր» սպասարկման գրասենյակների պետերի պաշտոնները համալրելու համար:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են փետրվարի 18-ից մինչև 26-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:

Պահանջվող փաստաթղթերի ցանկին, մրցույթի առաջադրանքների բնագավառներին ծանոթանալու և դիմումի ձևը ներբեռնելու համար այցելեք Կոմիտեի պաշտոնական կայքէջ՝ հետևյալ հղումներով.

  1. «Արտաշատ» սպասարկման գրասենյակի պետի պաշտոնի համար՝ https://www.cadastre.am/article/1865,
  2. «Տաշիր» սպասարկման գրասենյակի պետի պաշտոնի համար՝ https://www.cadastre.am/article/1866,
  3. «Վանաձոր» սպասարկման գրասենյակի պետի պաշտոնի համար՝ https://www.cadastre.am/article/1867:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել