Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար մեղադրվողը արդարացվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ Ռ.Պապոյանի այսօր հրապարակեց արդարացման դատական ակտ՝ պաշտպանյալիս անմեղությունը հռչակելով ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը): Այս մասին հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Այս քրեական գործի առանձնահատկությունն այն էր, որ պաշտպանյալիս տրվել էր ակնհայտ ապօրինի հրաման, ինչի արդյունքում ակնհայտ ապօրինի հրաման արձակողը ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով չէր ենթարկվել պատասխանատվության, իսկ պաշտպանյալս ապօրինի հրամանը չկատարելու արդյունքում հայտնվել էր ամբաստանյալի աթոռին: Ասածս ինչ է… արդարության զգացումը չափազանց հաճելի հույզ է»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել