«Դառել ա ուղղակի պրոֆեսիոնալ ռեկետ»․ Արթուր Մեսչյանը՝ շինթույլտվությունների վերաբերյալ քաղաքացիների բողոքների մասին

Կառուցապատողների մոտ առաջացած խնդիրների վերաբերյալ այսօր՝ փետրվարի 18-ին, քննարկում էր կազմակերպվել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի կողմից։ Այս նախաձեռնության նպատակը պատկան մարմինների ուշադրությունը կառուցապատողների խնդիրներից մեկի վրա կենտրոնացնելն է, որի լուծումը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ: Օրենսդրական փոփոխությունը վերաբերվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասին:

Խնդիրը նրանում է, որ քաղաքաշինական փաստաթղթերի, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների դատական կարգով վիճարկման դեպքում հայցադիմումը Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից շինարարության թույլտվությունը համարվում է կասեցված վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով։ Այդ հիմքով շինարակական աշխատանքները արգելվում են և կառուցապատողը ստիպված է այդ աշխատանքները դադարեցնել, մինչև դատարանի կողմից վեճի վերջնական քննությունը։

Իրավաբան Արմեն Հարությունյանը կարծում է, որ այս դեպքում կառուցապատողը որևէ հնարավորություն չունի պաշտպանել իր իրավունքները, քանի որ քաղաքաշինական փաստաթղթերի կասեցումը իրականացվում է օրենքի ուժով, առանց որևէ պետական կամ դատական մարմնի կողմից քննարկվելու:

«Նշված իրավիճակը բացասաբար է ազդում բարեխիղճ կառուցապատողի վրա, վերջինս սկսում է կրել անհամաչափ մեծ վնասներ, վտանգի տակ են դրվում ներդրումները, կառուցապատողի բնականոն գործունեությունը խաթարվում է, դա իր ազդեցությունն է ունենում տնտեսության վրա, չի իրականացվում համապատասխան ապրանքաշրջանառություն, վտանգի տակ են հայտնվում աշխատատեղերը և աշխատողները, բնակարանային ֆոնդի արդիականացումը, նոր բնակարանների վաճառքը, հիփոթեքային շուկայի զարգացումը, հարկերի առաջացումը և վճարումը և այլն»,-նշում է նա։

Առաջարկվում է կատարել լրացում վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում և նշված բացառությունների մեջ նախատեսել նաև այն դեպքերը երբ վիճարկվում են քաղաքաշինական փաստաթղթերը: Քննարկմանը կմասնակցեն թվով 11 կառուցապատողներ, Ռիելթորների միությունը, հրավեր է ուղարկվել նաև ՀՀ ազգային ժողով, Երևանի քաղաքապետարան, ավագանուն, ՀՀ կառավարություն, Արդարադատության, էկոնոմիկայի նախարարություններ, ՀՀ վարչական դատարան, ՀՀ փաստաբանների պալատ, լրատվության միջոցներին և շահագրգիռ այլ անձանց:

Թեմային մասին խոսեց նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել