Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 13-ին ստորագրել է 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման նպատակով Երևան քաղաքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար հատուկ (անվճար) տեղեր հատկացնելու մասին որոշում։
Տեղերը նշվում են համաձայն հավելվածի։
Քաղաքապետը Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նաև սահմանել հսկողություն, որպեսզի սույն որոշման հավելվածում նշված հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովելու որոշման օրինակի առաքումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։