Խոշոր չափի թմրանյութերի և հոգեմետ նյութերի հայտնաբերում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի հանգամանքները:

2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևան քաղաքի Արցախի և Արին Բերդ փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ:

Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված 100 հատ դեղապատիճներում առկա սպիտակ գույնի փոշենման զանգվածներն իրենց մեջ պարունակում են «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով:

Արտաշատ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով:

Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նշված դեղահաբերի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի հանգամանքները:

2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևան քաղաքի Արցախի և Արին Բերդ փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ:

Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված 100 հատ դեղապատիճներում առկա սպիտակ գույնի փոշենման զանգվածներն իրենց մեջ պարունակում են «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով:

Արտաշատ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով:

Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նշված դեղահաբերի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել