Անձնական շահադիտական նպատակներով այստեղ հարկ չկա նախագծին կողմ կամ դեմ խոսել․ Նազելի Բաղդասարյան

 

Ազգային ժողովում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գուրգեն Բաղդասարյանը հայտարարեց, որ նախագիծը բերվել է առանց հաշվի առնելու տնտեսվարողներին, որոնք մեծ վնասներ են կրելու։

«Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ Գուրգեն Բաղդասարյանը չի կարող օբյեկտիվ կարծիք հայտնել հարցի վերաբերյալ, քանի որ վերջինս երկար տարիներ աշխատել է ծխախոտային արտադրության հետ առնչվող ընկերությունում։ Գուրգեն Բաղդասարյանը 2009-2019թ. հունվարը աշխատել է «Պրես-Ստենդ» ընկերության փոխտնօրեն։

Վերջինս մոտենալով ԱԺ ամբիոնին հայտարարեց, որ դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ ինքը այլ ոլորտներին առնչվող ընկերություններում էլ է աշխատել։

«Եթե այդ ոլորտների վերաբերյալ նախագիծ քննարկվի, ես ելույթ չպետք է ունենա՞մ»,-նշեց Գուրգեն Բաղադասրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել