Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2020 թվականին շարունակել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով:
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում ներդրած դրամական ավանդների փոխհատուցման կարգը
Ներկայումս ավանդների փոխհատուցման վճարումը կատարվում է մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով:
Պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչված անձինք օրենսդրության համաձայն բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս են գալիս, ինչը նշանակում է, որ նշված համայնքներից այդ ժամկետներում զորակոչված անձինք չեն կարողանում իրացնել իրենց իրավունքը:
Ավանդի փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել մինչև 1934թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք
Նախագծով կարգավորվում է ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց: