Ավանդի փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել մինչև 1934թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք

ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 24-ի հերթական նիստում ընդունվել է նաև ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, ըստ որի շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:

Այս որոշմամբ, Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի օրենքի համաձայն, ապահովվում է մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուների ավանդի փոխհատուցման իրավունքի իրականացումը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ շարունակվում են նաև Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողա­տա­րածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանա­մերձ հա­մայնք­ներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված ավանդատուների փոխհատուցման տրամադրման ծրագիրը:

Ավանդի փոխհատուցման իրավունք ձեռք բերելու համար վերոհիշյալ անձինք պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային բաժին կամ գործակալություն:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել