Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Նախատեսվում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների տեղակայվածությունը, Երևան քաղաքում՝ 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, կառանձնացվեն առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով և երկաթե դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք, որի պահպանություննը կիրականացվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Երևան քաղաքի համապատասխան հիվանդանոցներում մահճակալային ֆոնդի հագեցվածությունը, ինչն իր հերթին կնպաստի նաև մարզային դեպքերի սպասարկմանը, և մարզերում նման բաժանմունքների սպասարկման համար կատարվող ծախսերի խնայողությանը:
դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը կազմակերպելու նպատակով կապահովվի Երևան քաղաքի համապատասխան հիվանդանոցներում մահճակալային ֆոնդի հագեցվածությունը