Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը դատախազությունը կրկին վերադարձրել է քննիչին

Դատախազությունը որոշեց` Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին, կրկին բավարարելով մասնակի իմ բողոքը։ Այս մասին հայտնում է  Բաբլոյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Չափազանց կարևորում եմ Դատախազության սույն գործով նման դիրքորոշումը և սկզբունքային որոշումը։ Ամբողջ որոշումը ստանալուն պես հավելյալ անդրադարձ կկատարեմ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել