«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերգետնյա սպասարկումն իրականացնող «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲ ընկերության մաքրուհիները 2019 թվականին գտել են մեր ուղևորների կողմից կորցրած 955 իր: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Գտնված իրերում եղել են թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, աքսեսուարներ, գումար, հեռախոսներ, էլեկտրոնային տեխնիկա, փաստաթղթեր, հագուստ և այլն:
Շնորհակալություն ենք հայտնում մեր մաքրուհիներին՝ ուշադիր և բարեխիղճ աշխատանքի համար և չենք մոռանում հորդորել մեր ուղևորներին առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ: