Երևանի Արարատյան փողոցում ավտոբուս է այրվում. ԱԻՆ

Փետրվարի 09-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում այրվում է ավտոբուս:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:26-ին, մարվել՝ 07:43-ին: Այրվել են ավտոբուսի արգելակները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել