Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան – Պաֆոս (Կիպրոս) – Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Չվերթերի, տոմսերի հետ կապված մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ավիաընկերության կայք։
Հիշեցնենք, որ Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս)-Երևան երթուղով չվերթերն էլ կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Հավելենք, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: