Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի պատգամավորներին, Աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»: