Հայտնաբերվել է դպրոցի մոտակայքից 7-ամյա երեխա առևանգելու փորձ կատարած տղամարդը

Օրերս համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի թիվ 160 դպրոցի մոտակայքից փորձել են երեխա առևանգել։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Փետրվարի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին դիմում էր ներկայացրել Ավանեսովի փողոցի մի բնակիչ, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, անծանոթ մի տղամարդ իր 7-ամյա դստերը տարբեր խոստումներ է տվել ու շենքի մուտք կանչել։ Ըստ դիմումի՝ տղամարդը հասկանալով, որ հնարավոր չէ երեխային համոզել, ասել էր, որ նա այդ մասին տան մեծահասակներին ոչինչ չասի։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։ Փետրվարի 5-ին, ժամը 14.30-ին, 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ներկայացել բաժին և տվել բացատրություն:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է հետաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել