Արայիկ Հարությունյանի հրամանով դպրոցների տնօրենների քննությունների օրերն են սահմանվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը: «Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան փետրվարի 25-ից մարտի 20-ը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 17):

Համաձայն նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցի` քննության համար սահմանվել են հետևյալ օրերը` փետրվարի 25, 27, 28, մարտի 3,5, 6, 10, 13, 17, 19, 20:
Քննության սկիզբը ժամը 09։00-ին: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 267 հավակնորդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել