Առաջիկա օրերին ենթարկվելու ենք ջերմային սթրեսի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
«Փետրվարի 8-11-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազելու է 18-20 աստիճանով»,-նշել է նա։
ԱԻՆ-ի հայտնած տեղեկությունների համաձայն՝
Հանրապետության տարածքում՝ փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավ- արևմտյան՝ 8-10 մ/վ, փետրվարի 6-7-ը առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա 10-12, 8-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:
Երևան քաղաքում՝ փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին ձյան տեսքով։