ԱԻՆ-ը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավ- արևմտյան՝ 8-10 մ/վ, փետրվարի 6-7-ը առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա 10-12, 8-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին ձյան տեսքով։

Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                 13.40C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -25.10C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                -3.80C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել