Սահմանադրական փոփոխությունների փաթեթը չընդունվեց. «Իմ քայլը» ձեռնպահ քվեարկեց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած Սահմանադրության մեջ փոփոխությունների փաթեթը այսօր հրավիրված արտահերթ նիստում չընդունվեց՝ 0 կողմ, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 87 ձայնով։

«Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեցին նախագծին, «Իմ քայլը»՝ ձեռնպահ։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ։ Եթե Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդի որոշմամբ՝ այն կարող է դրվել հանրաքվեի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել