Ոստիկանությունից հայտնում են, որ քիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ էր հնչեցնում։
Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների և դեպքի վայր կանչված արագ արձագանքման խմբի ծառայողների գործողությունների շնորհիվ, տղամարդը վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։
Դանակը վերցվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։