ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 6-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 35.1-ին հոդվածի 1-ին մասի.
Կոմիտաս ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ»: